Ռուսական զորքերի վերահսկողության ներքո նոր տարածք է անցել
«Հարավ» խմբավորման զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Զորյանոյե գյուղը, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Զորքերի «Հարավ» խմբավորման ստորաբաժանումների հաջող գործողությունների արդյունքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զորյանոյե գյուղն ազատագրվել է»:
Նշվում է նաև, որ վնասվել է Ուկրաինայի Զինված ուժերի 54-րդ մեքենայացված, 59-րդ մոտոհրաձգային, 3-րդ, 10-րդ լեռնային գրոհային բրիգադների և 119-րդ տեխնիկական պաշտպանության բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան Կոնստանտինովկա, Կուրախովո, Նիկիֆորովկա և Զվանովկա բնակավայրերում։
«Հակառակորդի գրոհային խմբերի երկու հակագրոհները հետ են մղվել։ Ոչնչացվել է դաշտային զինամթերքի պահեստ։ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են մինչև 830 զինվորական, երկու մեքենա և երկու «Էնկլավ-Ն» էլեկտրոնային պատերազմի կայան»,-ասված է ՌԴ ՊՆ հաղզորդագրության մեջ: