հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել և որսացել է 87 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել և որսացել է 87 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ապրիլի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ ուժերը ոչնչացրել և որսացել են 87 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Գերատեսչության տվյալով՝ Ղրիմը ենթարկվել է զանգվածայաին հարձակման. այնտեղ խոցվել է 45 անօդաչու թռչող սարք։

Պաշտպանության նախարարության տվյալով՝ 10-ական ԱԹՍ է խոցվել Բելգորոդի և Կուրսկի շրջաններում, 4-ական՝ Վորոնեժի, Լիպեցկի և Բրյանսկի շրջաններում։ Ութ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Վորոնեժի մարզում, երկուսը՝ Մոսկվայի շրջանում։ 

  • Կիսվել: