Ռուսական ՀՕՊ միջոցները Բելգորոդի և Կուրսկի շրջանների տարածքում ուկրաինական ԱԹՍ-ներ են ոչնչացնում
Ռուսական ՀՕՊ միջոցները ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի շրջանների տարածքում: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք՝ երկուսը՝ Բելգորոդի մարզի տարածքում, մեկը՝ Կուրսկի մարզի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ: