ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուսական ավիահարվածից զոհվածների թիվը Խարկովում հասել է 5-ի

Ռուսական ավիահարվածից զոհվածների թիվը Խարկովում հասել է 5-ի

Սեպտեմբերի 24-ին Խարկովի բազմահարկ շենքին հասցված ռուսական ավիահարվածից զոհվածների թիվը հասել է 5-ի։ Հիվանդանոցում մահացել է տուժածներից մեկը, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակին։

«Ցավոք, հիվանդանոցում մահացել է 72-ամյա մի կին՝ Խարկովի Կիեւի շրջանի ինը հարկանի տան բնակչուհի, շենքի վրա ընկել է ФАБ-500»,- նշվել է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 24-ին Խարկովում ռուսական երկու ավիառումբեր ընկել են բազմահարկ երկու բնակելիների վրա Կիեւի եւ Սալտովյան շրջաններում, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Կիեւի շրջանի բնակելի տանը գրանցվել են փլուզումներ երրորդից մինչեւ ութերորդ հարկերում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Խարկովի մարզային վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը, երեք մարդ մահացել է, տուժել է 22 հոգի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: