շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուս-ուկրաինական պատերազմն «ավելի մոտ է ավարտին», քան կարծում են շատերը. Զելենսկի

Ռուս-ուկրաինական պատերազմն «ավելի մոտ է ավարտին», քան կարծում են շատերը. Զելենսկի

Ռուս-ուկրաինական պատերազմն «ավելի մոտ է ավարտին», քան կարծում են շատերը, ABC News-ի հարցազրույցում հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Նա նաեւ դաշնակիցներին կոչ է արել ուժեղացնել ռազմական օգնությունը, տեղեկացրել է ABC News-ը։

«Հաղթանակի պլանը Ուկրաինայի ամրապնդումն է։ Ահա թե ինչու ենք մենք մեր բարեկամներին, մեր դաշնակիցներին խնդրում ամրացնել մեզ։ Ես կարծում եմ, որ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք։ Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին։ Մենք պարզապես պետք է շատ ուժեղ լինենք»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ Վլադիմիր Պուտինը «վախենում» է Ուկրաինայի ԶՈւ գործողությունից Կուրսկի մարզում։ «Դա ճիշտ է։ Նա շատ է վախենում։ Որովհետեւ նրա մարդիկ տեսան, որ նա չի կարող պաշտպանել իր ամբողջ տարածքը»,- ասել է Զելենսկին։ Նա ավելացրել է, որ միայն «ուժեղ դիրքերից» Ուկրաինան կկարողանա «դրդել Պուտինին դադարեցնել պատերազմը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: