Ռուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար է
Ռուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել, որը կտևի մինչև վաղը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։
«Բանակցություններում կողմերը տեխնիկական դադար են վերցրել մինչև վաղը, լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումները հստակեցնելու համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է նա։
ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան օգնության մասին Դոնբասի հանրապետությունների ղեկավարների խնդրանքի: Ռուսական կողմի պահանջների թվում են Ուկրաինայի ապառազմականացումը եւ դենացիֆիկացիան, այդ պետության չեզոք եւ միջուկազերծ կարգավիճակը, Ռուսաստանին Ղրիմի պատկանելության եւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչումը: