Ռուս-հայկական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին․ Պուտին
«Ռուս-հայկական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական համագործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին»։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի Անկախության տոնի 33-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետին ուղղված ուղերձում։