ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ռուս գեներալի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները․ Reuters

Ռուս գեներալի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները․ Reuters

ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները, պնդում է Reuters-ը։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մոսկվայում հատուկ գործողության շրջանակում սպանել է ռուս գեներալ Կիրիլովին»,- գրում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակելի շենքի բակում առավոտյան ժամը մոտ վեցին պայթյուն է որոտացել։ Կիրիլովն ու նրա օգնականը զոհվել են։

Մուտքի մոտ կանգնած ինքնագլորի մեջ տեղադրված ռումբը պայթել է։ Պայթյունի հետևանքով վնասվել է առաջինից երրորդ հարկի ապակիները, կոտրվել նաև դիմացի տան ապակիները։

  • Կիսվել: