շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից

Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լրագրողների հետ զրույցում ասել է Չոլակուն ասել է, որ պատճառը նախագահական ընտրություններում պարտությունն է

«Երեկ հրաժարական եմ տվել։ Այսօր առավոտյան հրավիրել եմ կուսակցության խորհուրդ. հրաժարականը միակողմանի գործողություն է, և այն չպետք է ընդունեն։ Մինչև կիրակի՝ խորհրդարանական ընտրությունների օրը, կլինեմ գործընկերներիս հետ»,-ասել է Չոլակուն։

Ռումինիայում նոյեմբերի 24-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուն և վարչապետ Մարչել Չոլակուն գրեթե հավասար ձայներ են հավաքել։ Ամենայն հավանականությամբ հենց այս երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը պետք է անցկացվի դեկտեմբերի 8-ին։ Ըստ Կենտրոնական ընտրական բյուրոյի՝ ձայների 96 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ջորջեսկուն ստանում է ձայների 22 տոկոսը, իսկ Չոլակուն՝ 20-ը։

  • Կիսվել: