կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ռմբակոծվել է Նիկոլաևի մոտ գտնվող ուկրաինական զորամաս 

Ռմբակոծվել է Նիկոլաևի մոտ գտնվող ուկրաինական զորամաս 

Ռմբակոծվել է Նիկոլաևի մոտ գտնվող ուկրաինական զորամաս: Ինչպես հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Սենկևիչը՝ չեն հասցրել միացնել տագնապի ազդանշանները, քանի որ ռուսական ուժերի հրետակոծությունը կատարվել է հարևան Խերսոնի մարզից։

Թեև պաշտոնական հաղորդագրություններ դեռ չկան, սակայն նշվում է, որ ռուսական ուժերի հարձակումը տեղի է ունեցել մարտի 18-ին։

BBC-ի, HLN-ի լրագրողները, վկայակոչելով տեղի աղբյուրները, հաղորդել են, որ ռմբակոծության պահին զորամասում մոտավորապես 200 զինվոր է եղել:

Ենթադրվում է, որ զոհվել են տասնյակ զինվորներ, 57 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ, փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են։

 

 

  • Կիսվել: