շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոսադովոյե բնակավայրը. ՊՆ

ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոսադովոյե բնակավայրը. ՊՆ

Ռուսական «Զապադ» զորամիավորումը վերահսկողության տակ է առել Դոնեցկի Նովոսադովոյե գյուղը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
 
««Զապադ» զորամիավորման ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոսադովոյե բնակավայրը», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Դրանից բացի զորամիավորման ստորաբաժանումները հարվածներ են հասցրել կենդանի ուժին և ուկրաինական երեք բրիգադների տեխնիկային Խարկովի մարզի Նովոեգորովկայի շրջանում, ԴԺՀ–ի Տերնով, Տորսկոյե և Կրասնի Լիման բնակավայրերին, ինչպես նաև հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի 14-րդ մեքենայացված բրիգադի գրոհային խմբի հակագրոհը։

  • Կիսվել: