ՌԴ-ում հայազգի լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ռեգիստրում ավելացրել է չորս ռուսաստանցու։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։
Ցուցակում են բլոգեր Ալեքսանդր Շպակը, լրագրող Իրինա Բաբլոյանը, բլոգեր Մարիա Չիստյակովան և լրագրող Վյաչեսլավ Շիրյաևը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրինա Բաբլոյանը «Эха Москвы» ռադիոկայանի լրագրող է։