հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
ՌԴ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի ռшզմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

ՌԴ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի ռшզմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի համար օգտագործվող ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել, ինչի արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ, Կիևում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ և ծովային նավեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խոցվել են Կիևում՝ ավիացիոն արդյունաբերության հավաքման ձեռնարկություն («Անտոնով»), որն իրականացնում է մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների, FP-9 և FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռների արտադրություն, պահեստային համալիր («Սառցակոմբինատ №3»), որտեղ կազմակերպվել է մեծ և միջին հեռահարության ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև «Հորնետ» զինամթերքի արտադրություն, արդյունաբերական ձեռնարկություն, որն իրականացնում է օդանավային տիպի մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ռոբոտատեխնիկական համալիրների համալրիչների արտադրություն, անօդաչու թռչող սարքերի և դրանց ռեակտիվ արագացուցիչների պահեստ, «Յուժնի» երկաթուղային կամուրջը, որն օգտագործվում է ավտո- և երկաթուղային տրանսպորտի միջոցով ռազմական բեռների տարանցիկ փոխադրման համար։

Օդեսայի մարզում՝ Կիլիա նավահանգստի ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են արտերկրից Ուկրաինա մատակարարվող ռազմական գույքի բեռնաթափման և պահպանման համար:

Բացի այդ, ծովով անցման պահին խոցվել է բեռնանավ, որը Չեռնոմորսկ նավահանգիստ էր փոխադրում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ:

  • Կիսվել: