ՌԴ-ն չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից. Պեսկով
Ռուսաստանը չի դիտարկում ՕՊԵԿ+ ձևաչափից դուրս գալու հնարավորություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ», - պատասխանել է նա համապատասխան հարցին։
Պեսկովին այս հարցն ուղղել են այն լուրերի համատեքստում, որ Արաբական Միացյալ Էմիրությունները որոշել են լքել ՕՊԵԿ-ն ու ՕՊԵԿ+-ը։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հիմնադրվել է 1960 թվականին՝ նավթ արդյունահանող խոշորագույն պետությունների՝ Վենեսուելայի, Իրաքի, Իրանի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ։ Արաբական Միացյալ Էմիրությունների դուրս գալուց հետո կազմակերպության կազմում կմնա 11 պետություն։ ՕՊԵԿ+ ընդլայնված ձևաչափի մեջ ներառված են նավթ արդյունահանող ևս մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։


