հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ՌԴ Իրկուտսկի մարզում դպրոցականը դանակով հարձակվել է համադասարանցիների վրա. երեք տուժած կա

ՌԴ Իրկուտսկի մարզում դպրոցականը դանակով հարձակվել է համադասարանցիների վրա. երեք տուժած կա

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բալագանսկ Ավանում 8-րդ դասարանի աշակերտը մուրճով և դանակով հարձակվել է համադասարանցիների վրա։ Այս մասին հաղորդում է RT-ն:
Միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ։ Աշակերտները պատրաստվում էին ֆիզկուլտուրայի դասին:
 
Իրավապահների տվյալներով՝ տղան դպրոց է եկել երեք մուրճով և հասցրել է մի քանի մարդու հարվածել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ ՔԿ-ում հավելել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հարձակվողի հետ աշխատում են իրավապահ մարմինները:
 
RT-ն մանրամասնում է, որ 8-րդ դասարանցուն բռնել են դպրոցի աշխատակիցները: Նրան հանձնել են ոստիկանությանը։
 
Տեղի ՆԳՆ-ից հայտնել են, որ դպրոցականը պրոֆիլակտիկ հաշվառման կանգնած չի եղել, իրավապահները ընտանիքի մասին ահազանգեր չեն ստացել: Հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ սպանության փորձ և անփութություն:
Բալագանսկը գտնվում է Իրկուտսկից ավելի քան 200 կմ դեպի հյուսիս։

  • Կիսվել: