ՌԴ ՀՕՊ-ը որսել եւ ոչնչացրել է ուկրաինական 86 անօդաչու թռչող սարք
ՌԴ ՀՕՊ-ը որսել եւ ոչնչացրել է ուկրաինական 86 անօդաչու թռչող սարք: Հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«29 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի շրջանում, 14-ը՝ Սարատովում, 11-ը՝ Վորոնեժում, 11-ը՝ Սմոլենսկում։ Եվս ինը ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի շրջանում, յոթը՝ Կուրսկում, երեքը՝ Կալուգայում, մեկական՝ Ղրիմում և Մոսկվայի շրջանում»։


