Քուվեյթը հետ է մղել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները
Քուվեյթիհակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները, հայտնում է Al Jazeera-ն:
«Քուվեյթը մի քանի անօդաչու սարք է խոցել: Քուվեյթի Ազգային գվարդիան հայտնել է երկրի օդային տարածքում մի քանի ԱԹՍ-ների և հրթիռների որսման մասին»,- նշվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


