կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Քուվեյթում օդի ջերմաստիճանը հասել է +70 աստիճանի

Քուվեյթում օդի ջերմաստիճանը հասել է +70 աստիճանի

Քուվեյթում օդի ջերմաստիճանը վերջին օրերին անգամ այս մերձավորարևելայն երկրի համար ռեկորդային ցուցանիշներ է գրանցում՝ ստվերում +53,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, +70 աստիճան՝ արևի տակ: Այս տարվա ամառը, այսպիսով, դարձել է վերջին մոտ 70 տարվա ամենաշոգ ամառը:

Անոմալ շոգի ֆոնին երկրի իշխանությունները կոչ են արել բնակիչներին խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, ինչպես նաև նորերով փոխարինել տների ու գրասենյակների հին օդափոխիչները, քանի որ դրանք լուրջ ծանրաբեռնվածություն են տեղական էլեկտրահամակարգի համար:

Ինչպես նշում է մասնագետը տարածաշրջանում և աշխարհում կլիմայի լուրջ փոփոխությունների պատճառով առաջիկա 50 տարիների ընթացքում Քուվեյթում ամռանն օդի միջին ջերմաստիճանը կարող է հասնել +60 աստիճանի:

  • Կիսվել: