ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քաշմիրում հարձակման հետևանքով 26 զոհ կա, 17 վիրավոր

Քաշմիրում հարձակման հետևանքով 26 զոհ կա, 17 վիրավոր

26 մարդ Է զոհվել, 17-ը՝ վիրավորվել Հնդկաստանի կողմից վերահսկվող Ջամուում և Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակման հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի մահմեդականներով բնակեցված Փահալգամում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

Սա Հնդկաստանում խաղաղ բնակիչների վրա ամենամեծ հարձակումն էր 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած փոխհրաձգությունից ի վեր, որի հետևանքով զոհվեց ավելի քան 160 մարդ:

Վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա և չորեքշաբթի առավոտյան վերադարձել է Նյու Դելի:

տարածաշրջանում քիչ հայտնի «Քաշմիրի դիմադրություն» զինված խմբավորումը սոցցանցերում տարածած հաղորդագրությամբ ստանձնել է արյունալի հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ այդկերպ իր դժգոհությունն է հայտնել շրջանում տասնյակ հազարավոր ներգաղթյալների բնակություն հաստատելու կապակցությամբ, ինչը «փոխել է ժողովրդագրական պատկերը»։

  • Կիսվել: