ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել:
 
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են երկկողմ առևտուրը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները և Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված հարցեր:
 
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, նախազգուշացրել՝ եթե Մոսկվան կամ Կիևն ինչ-ինչ պատճառներով խոչընդոտներ ստեղծեն, Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից:
 
«Հուսով եմ՝ նման բան անելու կարիք չի լինի, և պատերազմը հնարավոր կլինի դադարեցնել»,- նշել է Թրամփը:
 
Նա հավելել է՝ երկու կողմից էլ պատրաստակամություն է տեսնում՝ հասնելու այդ նպատակին: Լրագրողի հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինը խաղում է իր հետ՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ոչ ոք ինձ հետ չի խաղում: Ես փորձում եմ օգնել: Սա Բայդենի պատերազմն էր»,- ընդգծել է Թրամփը:
 
Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցություններում այժմ կրիտիկական պահ է:

  • Կիսվել: