ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պյատիգորսկում ահաբեկչություն է կանխվել

Պյատիգորսկում ահաբեկչություն է կանխվել

Անվտանգության ուժերը Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում կանխել են Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի բնակչի ծրագրած ահաբեկչությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից։

Նշվում է, որ հանցագործը ձերբակալվել է, իսկ նրա բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են հրկիզող խառնուրդ պարունակող շշեր։

Հանցագործը մտադիր էր ահաբեկչությունն իրականացնելուց հետո մեկնել Սիրիա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։

Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Պյատիգորսկում ահաբեկչություն նախապատրաստելու համար ձերբակալված տղամարդը ակտիվորեն նամակագրության մեջ էր Ուկրաինայում գտնվող իր համակարգողների հետ:

  • Կիսվել: