երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Պուտինը ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը. Ուկրաինայի ԱԳՆ

Պուտինը ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան անդրադարձել է Մոսկվայից հնչող հայտարարություններին այն մասին, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել դրա հիմնապատճառները:

Նա իր թվիթերյան էջում նշել է, որ պատերազմի հիմնական պատճառն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը:

«Նա փորձում է ուժով փոխել սահմանները։ Այնպես որ, այո՛, եկեք վերացնենք այդ խնդիրը»,-ասել է Սիհիբան:

Նա նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ շարունակելու Ուկրաինա-ԱՄՆ երկխոսությունը։ «Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի երրորդ տարելիցին ընդառաջ ընդգծել եմ, որ Կիևը ցանկանում է հասնել համապարփակ, արդար և կայուն խաղաղության, որը նաև կուժեղացնի Ուկրաինան և ԱՄՆ-ն»,-ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: