ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել

Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկի հրադադարի մասին, հայտնում են Կրեմլից:

Այն կտևի կիրակիից երկուշաբթի՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր։

Այս ընթացքում կդադարեցվեն ռազմական բոլոր գործողությունները։

«Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին: Միևնույն ժամանակ՝ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները, հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: