Պուտինը վերջին հրաժեշտն է տվել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել ՌԴ ԱԻ զոհված նախարար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը, որն անցկացվում է Մոսկվայում՝ գերատեսչության Ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՌԴ ղեկավարը ծաղկեփունջ է դրել պատվանդանին, որում ցուցադրված են եղել նախարարի պետական պարգևները: Այնուհետև մոտեցել է դաղագին, խաչակնքվել, ապա խոնարհվել է նախարարհի մարմնի առաջ: Պուտինը մոտեցել է նախարարի հարազատներին և մի քանի րոպե նստել նրանց կողքին: Այնուհետև սեղմելով նախարարի որդու ձեռքն ու մի քանի խոսք փոխանակելով այրու հետ՝ նորից մոտեցել է դագաղին, կրկին խոնարհվել և հեռացել սգո սրահից:


