Պուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է հնարավոր սցենարի մասին, որը կարող է աշխարհում հանգեցնել «մահացու հետևանքների»: «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ելույթ ունենալով՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մի շարք երկրներ ունեն զենքեր, որոնք «ունակ են ոչնչացնել բոլոր կենդանի էակներին»: Սակայն, նա հավելել է. «Մենք պետք է ապահովենք, որ այս զենքը չկրակի» :
Խոսելով Ուկրաինայում պատերազմի մասին, որն այժմ մտել է իր հինգերորդ տարին` Պուտինը կրկին պնդել է, որ Ռուսաստանը «չի սկսել պատերազմը», և որ Մոսկվայի ներխուժումը Ուկրաինայի տարածք պատասխան էր ՆԱՏՕ-ի և հենց Ուկրաինայի գործողություններին:
Եվրոպայում և աշխարհում ստեղծված ներկա իրավիճակը նա անվանել է «չափազանց վտանգավոր» ու կրկին արևմտյան երկրներին մեղադրել է «ագրեսիվ մտադրությունների» համար:
Մեկնաբանելով Ուկրաինայում պատերազմի ընթացքը՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե վերջին ամսվա ընթացքում ՌԴ զորքերը 3,5 անգամ ավելի շատ տարածք են գրավել, քան նախորդ ամսվա ընթացքում: Նրա պնդմամբ՝ Ռուսաստանն այժմ վերահսկում է Դոնեցկի մարզի 89 տոկոսը։ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) տվյալների համաձայն՝ Դոնբասի 81% - ն է այժմ գտնվում Ռուսաստանի վերահսկողության տակ:
Մի քանի օր առաջ Կիևը հայտարարել էր, որ «Վիվալդի» հակահարձակողական գործողության երեք սեզոնների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հետ են գրավել 176 կմք տարածք։ Սակայն Պուտինը «Վալդայ»- ում կրկին վստահեցրել է, որ Ռուսաստանը կգրավի այդ բոլոր տարածքները, և իմաստ չունի, որ «Ուկրաինան կառչի դրանցից»։



