Պուտինը հայտարարել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաճույքով կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապատրաստվել։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Գիտեք, հանդիպումը պետք է պատրաստվի: Ես հաճույքով կհանդիպեմ Դոնալդին: Վաղուց չենք տեսնվել։ Մենք մտերիմ հարաբերություններ չունենք, բայց նախորդ տարիներին՝ նրա նախագահ եղած չորս տարիների աշխատանքի ընթացքում, շատ մոտիկից հանդիպել ու քննարկել ենք մեր միջպետական հարաբերությունները։ Ես հաճույքով կհանդիպեի նրան նաև այսօր և կարծում եմ, որ ինքը նույնպես: Դա ակնհայտ է մեր հեռախոսազրույցի բնույթից»,-ասել է ՌԴ նախագահը: