Պուտինը հայտարարել է 2025 թվականին արաբական երկրների հետ գագաթնաժողով անցկացնելու պլանների մասին
Ռուսաստանը ուրախ կլինի տեսնել Օմանը Արաբական լիգայի և Ռուսաստանի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցությունների ժամանակ։
«Այս տարի մենք պլանավորում ենք գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և արաբական երկրների միջև: Արաբական աշխարհում մեր շատ ընկերներ պաշտպանում են այս գաղափարը: Եթե, Ձերդ Մեծություն, ժամանակ գտնեք, մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել Արաբական պետությունների լիգայի և Ռուսաստանի այս գագաթնաժողովում»,- ասել է Պուտինը:
Նա հավաստիացրել է Օմանի սուլթանին, որ ռուսական կողմը շատ ուրախ է նրան տեսնել Մոսկվայում բանակցություններում։
«Բարի գալուստ Ռուսաստան»,- եզրափակել է պետության ղեկավարը։