երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Պուտինը հանդիպում կունենա Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ

Պուտինը հանդիպում կունենա Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հինգշաբթի օրը կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ։ Նա հավելել է, որ նախաձեռնողը կլինի Մոսկվան, հաղորդում է BBC-ն։

Նախորդ օրը ռուսական պետական ​​լրատվական գործակալությունները հաղորդել էին Ուիթքոֆի և Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջև Դավոսում կայացած հանդիպման մասին: TASS-ը հայտնել էր, որ նրանց զրույցը տևել է մոտ երկու ժամ:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել երեկվա բանակցությունների մանրամասները։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվայի համար կարևոր է Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալ եվրոպացիների և ուկրաինացիների հետ բանակցությունների վերաբերյալ։

  • Կիսվել: