ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պուտինը ՀԱՄԱՍ-ին շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար

Պուտինը ՀԱՄԱՍ-ին շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությանը և քաղաքական թևին Գազայի հատվածում ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այն, որ ձեզ հաջողվեց ազատության մեջ հայտնվել, դա այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը կայուն, երկարամյա հարաբերություններ ունի Պաղեստինի ժողովրդի հետ, ամենատարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետք է երախտագիտության խոսք հայտնենք ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ու քաղաքական թևին այն բանի համար, որ նրանք մեզ ընդառաջեցին և իրականացրին այս մարդասիրական գործողությունը», - ասել է Պուտինը 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը, որոնց շարժումը վերադարձրել է Մոսկվային:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն «ամեն ինչ անելու է, որպեսզի նման (մարդասիրական) գործողություններ հնարավորինս հաճախ կատարվեն»։

«Որպեսզի բոլոր մարդիկ, որոնք գտնվում են նման պայմաններում, ազատ արձակվեն», - ընդգծել է նա։

 

  • Կիսվել: