երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պուտինը Բայդենի հետ բանակցություններն անվանել է «բաց և առարկայական»

Պուտինը Բայդենի հետ բանակցություններն անվանել է «բաց և առարկայական»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի իր գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններն անվանել է «բաց և առարկայական», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվու է, որ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է. «Բավական երկար ու մանրամասն ենք խոսել, ավելի քան երկու ժամ։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել` զրույցը բաց էր և առարկայական, ես կասեի` կառուցողական։ Համենայն դեպս՝ հույս ունեմ, որ այդպես է մեր հանդիպման արդյունքները գնահատում նաև ամերիկյան կողմը»:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ կարևորն այն է, որ երկու երկրները երկխոսությունը շարունակելու հնարավորություն ունեն ։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անվտանգության խնդիրների լուծման համար համատեղ կառույց կստեղծեն։

«Սա առանձին զրույցի թեմա է։ Նախագահի հետ պայմանավորվել ենք, որ կշարունակենք այս քննարկումն ու առարկայական կդարձնենք այն։ Առաջիկայում դրա հետ կապված կփոխանակենք մեր մտքերը։ Ռուսաստանն իր ասելիքը կնախապատրաստի մեկ շաբաթվա ընթացքում, և կփոխանցենք դրանք ամերիկյան կողմին՝ ուսումնասիրման համար»,նշել է նա։

Նշենք, որ Պուտինի և Բայդենի բանակցությունները դեկտեմբերի 7–ին ընթացել են առցանց ձևաչափով և շարունակվել շուրջ երկու ժամ:

  • Կիսվել: