ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պուտինն ու Սերբիայի նախագահը մայիսի 9-ին բանակցություններ կանցկացնեն

Պուտինն ու Սերբիայի նախագահը մայիսի 9-ին բանակցություններ կանցկացնեն

Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Վուչիչը մայիսի 9-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն, հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, տեղեկացնում է Коммерсант-ը։

Հաղորդվում է, որ Օրեշկինը, մասնավորապես, ասել է. «Սա շատ կարևոր տարի է՝ Հաղթանակի 80-ամյակը... Մենք շատ ուրախ ենք, որ Սերբիայի նախագահ Վուչիչը կլինի Մոսկվայում, և, իհարկե, հանդիպում և բանակցություններ կլինեն ՌԴ նախագահի հետ»:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին։

 

  • Կիսվել: