Պուտինի և Մակրոնի հնարավոր զրույցի ժամկետ դեռ չկա. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զրույցի ամսաթիվը դեռևս չկա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ Պուտինը ոչ կոռեկտ է անվանել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները ԼՂ հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին և նշել, որ հնարավորության դեպքում այդ հարցը կքննարկի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:
Հայտնել էինք նաև, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ աղաղակող և բացարձակապես անընդունելի է համարել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։