շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պուտին-Թրամփ զրույցից հետո Եվրախորհրդարանում խուճապ է տիրել․ ԵԽ պատգամավոր

Պուտին-Թրամփ զրույցից հետո Եվրախորհրդարանում խուճապ է տիրել․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանում (ԵԽ) մթնոլորտը լարված էր Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանին։

«Ստրասբուրգում Եվրախորհրդարանը լիագումար նիստում էր մինչև հինգշաբթի, ինչ-որ խուճապ ու անհանգստություն կար, որ ԵՄ-ն կմոռացվի: Սա միանգամայն անսովոր է, քանի որ ԵՄ-ն ցանկանում է ամեն գնով մասնակցել բանակցություններին»,- նշել է Մարիանին։

Նրա խոսքով, «մինչ այժմ ԵՄ-ի դերն այն է եղել, որ հակամարտությունը շարունակվի, այլ ոչ թե վերջանա: Եվրամիությունում այս պահին մեծ մտահոգություն կա, թե արդյոք նրանք կմտածեն մեր մասին և կխորհրդակցե՞ն մեզ հետ»,- ասել է խորհրդարանականը։

Նա հավելել է, որ ռուս և ամերիկացի առաջնորդների խոսակցությունը ԵՄ-ին ստիպել է «առերեսվել իրականության հետ։ Եվրոպան երկար ժամանակ պատրանքների մեջ է։ Երեք տարի Բրյուսելը բացատրում էր, որ Ուկրաինան հաղթելու է, որ ԵՄ-ն կաջակցի նրան մինչև վերջ, որ երբեք չի հանձնվի։ Եվ հանկարծ, վերջին մի քանի օրվա ընթացքում Եվրամիությունը ստիպված եղավ առերեսվել այն իրականության հետ, որ մենք ինքնուրույն ոչինչ չենք կարող անել, որ մենք պարզապես սպասում ենք, որ ԱՄՆ-ն ինչ-որ բան անի, նախքան մենք դիրքորոշենք»,- եզրափակել է Մարիանին։

  • Կիսվել: