ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պոդոլյակը հայտնել է, որ Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը Զելենսկիի պահվածքի համար

Պոդոլյակը հայտնել է, որ Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը Զելենսկիի պահվածքի համար

Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վեճի համար: Այս մասին Le Point-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Լրագրողի դիտարկմանը, թե ոմանց կարծիքով, Զելենսկին սխալ է թույլ տվել Սպիտակ տանը, Պոդոլյակը պատասխանել է. «Զելենսկին ձևով և բովանդակությամբ միանգամայն իրավացի էր: Նա փորձելել է մեր ամերիկացի գործընկերներին փոխանցել առանցքային գաղափարը, որ առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչինչ չի ստացվի։ Հնարավոր չէ դրական արդյունքների հասնել՝ հույս դնելով Մոսկվայի կամավոր զիջումների վրա: Այսպիսով, մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար»։

Նշենք, որ Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպից հետո Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպումը «սխալ» է անցել։ Նա հավելել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են աշխատել Թրամփի «ուժեղ ղեկավարության» ներքո՝ խաղաղության հասնելու ուղղությամբ։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։

 

  • Կիսվել: