շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փհենյանն «ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին». Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը՝ Լավրովին

Փհենյանն «ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին». Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը՝ Լավրովին

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չուե Սոն Հին Մոսկվայում հաանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Նշվում է, որ հանդիպմանը Չուե Սոն Հին համոզմունք է հայտնել, որ ռուսական բանակը կհաղթի: Նա վստահեցրել է, որ Փհենյանն «ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին» և աջակցելու է ռուսական բանակին։

Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրների ռազմական և հատուկ ծառայությունները սերտ շփվում են: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի պայմանավորվածություններն արդեն սկսել են գործնականում կյանքի կոչվել:

 

  • Կիսվել: