Փհենյանի ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն
Մեկ ամիս դադարից հետո այս շաբաթ Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ը կվերսկսեն Փհենյանի ատոմային ծրագրի հարցով բանակցությունները: Կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն հոկտեմբերի 5-ին, տեղեկացնում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Նախապատրաստական շփումները կսկսվեն հոկտեմբերի 4-ին: Հանդիպման վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է DW-ը:
Նշենք, որ դեռևս հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջկորեական սահմանին կարճ հանդիպման ընթացքում համաձայնվել էին վերսկսել բանակցությունները: