Փեզեշքիանը Պուտինի հետ խոսել է Իրանում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է երկրում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին։
Նշվել է, որ Ռուսաստանը և Իրանը հետևողականորեն աջակցում են Իրանի շուրջ և ընդհանուր առմամբ տարածաշրջանում լարվածության արագ թուլացմանը, և որ ի հայտ եկող խնդիրները լուծվում են բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Երկու կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ ռուս-իրանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և տարբեր ոլորտներում համատեղ տնտեսական նախագծերի գործնական իրականացման հարցում։
Հիշեցնենք՝ անցյալ տարվա վերջին Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցեր բռնկվեցին իրանական ռիալի արժեզրկման պատճառով, որը ազդեց մեծածախ և մանրածախ գների վրա և հանգեցրեց փոխարժեքի կտրուկ տատանումների։
Հունվարի 8-ից ցույցերը գնալով ավելի լայնածավալ դարձան։ Նշվում է, որ ցույցերը հրահրել է 1979 թվականին գահընկեց արված Իրանի շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Նա կոչ է արել համընդհանուր գործադուլի և ռազմավարական նշանակություն ունեցող փողոցների ու շենքերի գրավման, ինչպես նաև խնդրել է Միացյալ Նահանգներին միջամտել։


