Փեզեշքիանը և Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել
Բաքու ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի և գոհունակություն է հայտնել Ադրբեջան այցելելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով փորձագետների միջև նախորդ հանդիպման ժամանակ համաձայնագրերի ստորագրմանը՝ Փեզեշքիանը դա որակել է որպես Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում ավելի մեծ քայլերի շարժման մեկնարկ։
«Բնականաբար, այստեղ մեր ներկայությունը կամրապնդի Իրանի և Ադրբեջանի միջև կապը, միասնությունը և համախմբվածությունը», - նշել է նա։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։