Պետդեպարտամենտը չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որը կազմում է 215 միլիոն դոլար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը՝ DOGE-ը:
DOGE-ի էջում, մասնավորապես, ասված է. «Պետքարտուղար (Մարկո) Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը՝ այսօր չեղարկելով 215 միլիոն դոլար արժողությամբ 139 անարժեք դրամաշնորհ»:
Նշվում է նաև, որ բացի բելառուսական նախագծից՝ կրճատվել են Պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի դրամաշնորհները Հայաստանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Ղրղզստանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում։
Փետրվարի 2-ին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) անվանել է «հանցավոր կազմակերպություն», որը «մահվան կարիք ունի»։