ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պեսկովը խոսել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելու մորատորիումի մասին

Պեսկովը խոսել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելու մորատորիումի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների մորատորիումի վերաբերյալ նոր ցուցումներ չի տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Գերագույն գլխավոր հրամանատարի այլ ցուցումներ դեռ չեն եղել»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտին կայացավ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։
 
Մարտի 18-ին Պուտինը ռուսական բանակին հրամայեց չհարվածել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչը ենթադրում էր, որ Կիևը նույնպես պետք է այդ քայլին գնա 30 ընթացքում։ Սակայն արդեն մարտի 20-ին ՌԴ քննչական կոմիտեն հայտնեց, որ ուկրաինական զինյալները նպատակաուղղված պայթեցրել են Կուրսկի մարզի «Սուջա» գազաբաշխիչ կայանը։
 
Մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։
 
Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ 

  • Կիսվել: