շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պեսկովը հայտնել է, թե որ երկրները կարող են հարթակ դառնալ ռուս-ուկրաինական բանակցությունների համար

Պեսկովը հայտնել է, թե որ երկրները կարող են հարթակ դառնալ ռուս-ուկրաինական բանակցությունների համար

Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում ունեցող երկրները կարող են բանակցությունների հարթակ դառնալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ նման պետությունները բավական շատ են։

Անդրադառնալով Սլովակիայի վարչապետի հայտարարությանն այն մասին, որ Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները՝ Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Դա միակ առաջարկը չէ։ Իհարկե, խոսքը կարող է լինել այն երկրների մասին, որոնք չեզոք դիրք են զբաղեցնում և համարժեք երկխոսության մեջ են ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։ Նման երկրները բավական շատ են։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ երկրների բոլոր խաղաղարար ջանքերին»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրների իր գործընկերների հետ կառուցողական հարաբերություններ է պահպանում:

«Գլխավորը նման խաղաղ գործընթացի հետագիծ դուրս գալն է։ Առայժմ այդ հետագիծը չի շոշափվում Կիևի ռեժիմի հայտնի դիրքորոշման պատճառով»,-ասել է Պեսկովը:

 

  • Կիսվել: