շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Պերուի նախկին նախագահը 20 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել

Պերուի նախկին նախագահը 20 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել

Դատարանը Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին (2001-2006) կոռուպցիայի գործով դատապարտել է բանտարկության՝ 20 տարի 6 ամիս ժամկետով։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: 

«Դատական ​իշխանությունը 20 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է  դատապարտել հանրապետության նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են հանցավոր համաձայնությունը և փողերի լվացումը միջօվկիանոսյան ավտոմայրուղու գործի շրջանակներում», - ասված է երկրի դատական ​​համակարգի X-ի էջում։

Ըստ դատարանի վարկածի՝ Տոլեդոն 35 միլիոն դոլար կաշառքի դիմաց բրազիլական Odebrecht կորպորացիային օգնել է ստանալ Բրազիլիան և Պերուն կապող մայրուղու երկու հատվածների կառուցման պայմանագիրը։

Տոլեդոն ԱՄՆ իշխանությունների կողմից ձերբակալվել է 2023 թվականի ապրիլին Կալիֆոռնիա նահանգում, որտեղ ապրում էր վերջին տարիներին։ ԱՄՆ իշխանությունները նրան արտահանձնել էին։ 

 

  • Կիսվել: