ԱՄՆ-ի վարչակազմը ստուգումներ կանցկացնի, քանի որ Պենտագոնը ժամանակին չի տեղեկացրել իր ղեկավարի հոսպիտալացման մասի
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, սակայն դեռևս վատառողջ է: Այդ մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ։
Օսթինը խոստովանել է, որ պետք է ավելի շուտ հանրությանը տեղեկացներ իր հոսպիտալացման մասին։
Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում պաշտոնաթող անել Օսթինին, սակայն Վաշինգթոնի վարչակազմը ստուգումներ կանցկացնի, քանի որ Պենտագոնը ժամանակին չի տեղեկացրել իր ղեկավարի հոսպիտալացման մասին: