շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փենսիլվանիայի ծերանոցի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ինքնաթիռ է կործանվել

Փենսիլվանիայի ծերանոցի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ինքնաթիռ է կործանվել

Փենսիլվանիայի ծերանոցի մոտ գտնվող ավտոկայանատեղիում նախօրեին Beechcraft Bonanza միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռն անմիջապես բռնկվել է, սակայն, նախնական տվյալներով, բոլոր հինգ ուղևորները կարողացել են ողջ մնալ, տեղեկացնում է Bild-ը:

Նշվում է, որ ականատես Բրայան Փիփկինը պատմել է, որ սկզբում տեսել է ինքնաթիռի թռիչքը, սակայն հետո նրա հետագիծը կտրուկ փոխվել է,«Այնուհետև այն քթով ներքև իջավ, և անմիջապես կրակ եղավ», - նկարագրել է նա վթարի պահը:

Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 10 ավտոմեքենա և գրեթե տարածվել է եռահարկ ծերանոցի վրա։

Ըստ ոստիկանապետ Դուան Ֆիշերի՝ վթարի պատճառները դեռ պարզված չեն։ Սակայն, ըստ դիսպետչերների հետ զրույցների ձայնագրության, օդաչուն հայտնել է բաց դռների մասին, ինչի պատճառով ծրագրել է վթարային վայրէջք կատարել։

  • Կիսվել: