ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պատրաստ ենք հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին․ Զախարովա

Պատրաստ ենք հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին․ Զախարովա

Պատրաստ ենք հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը:

«Մենք հրաշալի մշակումներ ունենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Պատրաստ ենք մեր փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում, ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել մարդասիրական բնույթի հարցերը: Ուրախ կլինենք օգնել հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ասել է նա:

  • Կիսվել: