ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Փաշինյանն ասել է, որ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Փաշինյանն ասել է, որ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում անդրադարձել է  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահության մակարդակը բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումն անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է, հյուընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար էլ նրանց շնորհակալ ենք: Նրանք հեռախոսով մշտական կապի մեջ են և միասին կորոշեն, թե հաջորդ հանդիպում երբ ու որտեղ կլինի»: 

Չավուշօղլուն խոսել է նաև փետրվարից սկսվող փոխադարձ թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք իրականացնելու են թուրքական և հայկական մեկական ընկերություն:

Նա ասել է նաև, որ առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը: 

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ թուրք նախարարը մանրամասնել է.

«Մենք հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Օրերս Փաշինյանն ասել է, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանը՝ իրենը»:

  • Կիսվել: