Պարոն Պուտինի հետ կքննարկենք, հետո կձեռնարկենք Սիրիայում հաջորդ քայլերը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում բոլոր հաջորդ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ստամբուլում միջոցառման ժամանակ Թուրքիայի ղեկավարը հայտնել է.
«Մենք այդ գործընթացը կքննարկենք պարոն Պուտինի հետ և դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր»: Նշենք, որ Էրդողան Պուտին հանդիպումը տեղի կունենա վաղը Սոչիում: