կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Պանաման թույլ է տվել ամերիկյան զորք տեղակայել ջրանցքի մոտ

Պանաման թույլ է տվել ամերիկյան զորք տեղակայել ջրանցքի մոտ

Վաշինգտոնի և Պանամայի միջև նոր համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ զորքերը կարող են տեղակայվել Պանամայի ջրանցքի երկայնքով գտնվող մի շարք վայրերում, հաղորդել է AFP գործակալությունը։

Լրատվականի տվյալով՝ համաձայնագիրը թույլ է տալիս ԱՄՆ զինվորական անձնակազմին տեղավորվել Պանամայի կողմից վերահսկվող օբյեկտներում՝ ռազմական պատրաստության, մանևրների և մի շարք այլ գործողությունների համար։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները չի կարող նոր ռազմական օբյեկտներ կառուցել նեղուցի վրա։

Սակայն այս տեսքով էլ համաձայնագիրը Վաշինգտոնին իրավունք է տալիս անորոշ թվով զինծառայողների տեղակայել անցյալում օգտագործված ռազմակայաններում, որոնք ԱՄՆ-ը կառուցել է տասնամյակներ առաջ Պանամայի ջրանցքին տիրապետելու ժամանակ, նշում է AFP-ն: Գործակալությունը դա մեծ զիջում է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ծովային ճանապարհի վրա Վաշինգտոնի ազդեցությունը վերականգնելու նրա ձգտման հարցում:

  • Կիսվել: