երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Իրան

Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Իրան

Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ասիմ Մունիրը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպումներ կունենա երկրի ղեկավարների հետ: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Մունիրի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է ամրապնդել երկկողմ համագործակցությունը և շարունակել Պակիստանի ջանքերը՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Պակիստանը միջնորդ է հանդիսանում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։ Անձամբ Մունիրը կարևոր դեր է խաղում միջնորդական աշխատանքում։

 

 

  • Կիսվել: