Պակիստանի ռազմաբազայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհեր կան
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմաբազայում երկու պայթյուն է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 30:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ 16 գրոհայինից բաղկացած խումբը, այդ թվում՝ չորս ինքնասպան ահաբեկիչ, ճեղքել է ռազմաբազայի պատը և մտել տարածք։ Հարձակումը հետ է մղվել, ավերվել են մի քանի տուն ու մոտակա մզկիթը։
Նշվում է, որ Բաննու քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբների հետ կապ ունեցող արմատական խմբավորումը: Նրանց տվյալներով՝ սպանվել են Պակիստանի անվտանգության ուժերի «տասնյակ անդամներ»։
Ինչպես հայտնի է՝ Բաննուն սահմանակից է Աֆղանստանին, և այնտեղ գործում է մի քանի զինված խմբավորում: